‘Croatia Grand Chess Tour․ Լեւոն Արոնյանի 7-րդ ոչ ոքին 8 տուրում’

798

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Grand Chess Tour-ի երկրորդ փուլի 8-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ։ 27-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։

Լեւոն Արոնյանը 7 ոչ ոքիից եւ 1 հաղթանակից հետո վաստակել է 4,5 միավոր եւ ընթացիկ չորրորդ տեղում է։ Նույնքան միավոր ունի նաեւ Նեպոմնյաշչին։ Մյուս պարտիաները շարունակվում են։

Հուլիսի 5-ին կայանալիք 9-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։ Նորվեգացի գրոսմայստերը 7 պարտիայից հետո 5 միավորով միանձնյա առաջատարն է։

Նախորդ հոդվածը‘Փաստաբանը դիմել է Սահմանադրական Դատարան՝ ՍԴ անդամների մասնակցության անհնարինության հարցով’
Հաջորդ հոդվածը‘Ուիմբլդոն․ Ռաֆայել Նադալն ու Սերենա Ուիլյամսը դուրս եկան հաջորդ փուլ’