‘D խումբը գլխավորում է «Բորուսիան», երկրորդ հորիզոնականում «Արսենալն» է (տեսանյութ)’

1277

Դորտմունդի «Բորուսիան» և Լոնդոնի «Արսենալն» արդեն ապահովել էին իրենց տեղը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչում: Խմբային փուլի եզրափակիչ տուրում վճռվելու էր, թե 12 միավոր ունեցող «Բորուսիան» կզիջի՞ արդյոք առաջին հորիզոնականը 10 միավոր ունեցող «զինագործներին»: «Արսենալը» կզբաղեցներ առաջին հորիզոնականը, եթե «Բորուսիան» պարտվեր կամ եթե «զինագործները» հաղթեին 6 գնդակի առավելությամբ, իսկ «Բորուսիան» ոչ-ոքի խաղար:

«Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած «Բորուսիա»-«Անդերլեխտ» խաղում թիմերը մեկական գնդակ խփեցին: 58-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն առաջ մղեց դաշտի տերերին, իսկ 84-րդ րոպեին Միտրովիչը խփեց պատասխան գոլը: Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ով խաղին մասնակցում էր մեկնարկային րոպեներից, բավականին ակտիվ էր, ունեցավ գոլային մի քանի պահեր, սակայն այս անգամ ևս հայ ֆուտբոլիստին չհաջողվեց գոլ խփել:

 

ԲՈՐՈՒՍԻԱ Դ. – ԱՆԴԵՐԼԵԽՏ

1-1 (0-0)

MC

 

1-0՝ Չիրո Իմոբիլե 58՛, 1-1՝ Ալեքսանդր Միտրովիչ 84՛

 

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 22.Միտչել Լանգերակ, 4.Նեվեն Սուբոտիչ, 19.Կեվին Գրոսկրոյց, 28.Մաթիաս Հինտեր, 29.Մարսել Շմելցեր (17.Պյեր Օբամեյանգ, 75), 37.Էրիկ Դուրմ, 7.Սինձի Կագավա (16.Յակուբ Բլաշչիկովսկի, 84), 8.Իլկայ Գյունդոգան (21.Օլիվեր Կիրխ, 66), 10.Հենրիխ Մխիթարյան, 18.Նուրի Շահին, 9.Չիրո Իմոբիլե

ԱՆԴԵՐԼԵԽՏ. 1.Սիլվիո Պրոտո, 2.Ֆաբրիս Նկասալա, 3.Օլիվյե Դեշախտ, 22.Շանսել Մբեմբա, 39.Էնտոնի Վանդեն Բորե, 10.Դենիս Պրատ, 19.Սաշա Կլեշտան (31.Յուրի Տյելեման, 69), 20.Իբրահիմա Կոնտե (15.Գո Բի Սիրյակ, 79), 32.Լենդեր Դենդոնկեր, 18.Ֆրանկ Աչիմպոնգ, 45.Ալեքսանդր Միտրովիչ (24.Միչել Հեյլեն, 89)

 

Մրցավար՝ Ալբերտո Ունդիանո Մալյենկո (Իսպանիա)

 

58

ԳՆԴԱԿԻ %

42

20 (9)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

7 (2)

10

ՏՈՒԳԱՆՔ

7

4

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

4

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

«Արսենալն» արտագնա խաղում վստահ հաղթանակ տոնեց «Գալաթասարայի» նկատմամբ` խփելով 4 գոլ և բաց թողնելով մեկը: «Զինագործների» կազմում դուբլերով աչքի ընկան Աարոն Ռեմսին և Լուկաշ Պոդոլսկին, իսկ թուրքական թիմի միակ գնդակը խփեց Ուեսլի Սնեյդերը:

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅԱՐՍԵՆԱԼ

1-4 (0-3)

MC

 

0-1՝ Լուկաս Պոդոլսկի 3՛, 0-2՝ Աարոն Ռեմսի 11՛, 0-3՝ Աարոն Ռեմսի 29՛, 1-3՝ Ուեսլի Սնայդեր 89՛, 1-4՝ Լուկաս Պոդոլսկի 90՛

 

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ. 38.Սինան Բոլաթ, 13.Ալեքս Տելես, 22.Հական Բալթա (4.Համիտ Ալթինթոպ, 46), 26.Սեմիհ Կայա, 77.Թարիկ Չամդալ, 3.Ֆելիպե Մելո, 10.Ուեսլի Սնայդեր, 52.Էմրե Չոլակ, 9.Յումուտ Բուլութ, 11.Բրումա (29.Օլչան Ադին, 77), 17.Յիլմազ Բուրակ (23.Յասին Օզտեկին, 46)

ԱՐՍԵՆԱԼ. 1.Վոյցեխ Շչեսնի, 2.Մատյե Դեբյուշի (73.O’Connor, 77), 4.Պեր Մերտեսակեր, 21.Կալում Չեմբերս, 39.Էկտոր Բելյերին, 15.Ալեքս Չեմբերլեն, 16.Աարոն Ռեմսի (70.Maitland-Niles, 46), 20.Մատյե Ֆլամինի (58.Գեդիոն Զելալեմ, 46), 9.Լուկաս Պոդոլսկի, 22.Յայա Սանոգո, 28.Ջոել Քեմբել

 

Զգուշացում՝ Ֆելիպե Մելո 33՛ (Գ), Հական Բալթա 43՛ (Գ), Սեմիհ Կայա 57՛ (Գ), Մատյե Ֆլամինի 15՛ (Ա), Մատյե Դեբյուշի 65՛ (Ա), Լուկաս Պոդոլսկի 65՛ (Ա)
Մրցավար՝ Դավիթ Ֆերնանդես Բորբալան (Իսպանիա)

 

55

ԳՆԴԱԿԻ %

45

32 (7)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

13 (6)

10

ՏՈՒԳԱՆՔ

15

5

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

4

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

Այսպիսով` D խմբի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը հետևյալն է`

«Բորուսիա» — 13 միավոր
«Արսենալ» — 13 միավոր
«Անդերլեխտ» — 7 միավոր
«Գալաթասարայ» — 1 միավոր

«Բորուսիան» և «Արսենալը» պայքարը կշարունակեն 1/8 եզրափակչում, իսկ «Անդերլեխտը» հանդես կգա Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16 եզրափակչում:

Նախորդ հոդվածը‘«Ռեալի» փայլուն հաղթարշավը, «Լիվերպուլի» տխուր արդյունքը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘A խմբից 1/8 եզրափակիչում են «Ատլետիկոն» և «Յուվենտուսը» (տեսանյութ)’