‘
«Լիվերպուլ»-ի ղեկավարությունը դեմ չէ, որ կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն հեռանա ակումբից: Այս մասին հաղորդում է Daily Express-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդցիները պատրաստ են բրազիլացու տրանսֆերը զիջել «Բարսելոնա»-ին, եթե վերջինս 155 մլն եվրո վճարի:
Կատալոնական ակումբը իր հերթին ցանկանում է Նեյմարի տրանսֆերի վաճառքից ստացած 222 մլն եվրոյով ձեռք բերել ոչ միայն Կոուտինյոյի այլ նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ուսման Դեմբելեի տրանսֆերը:
‘