‘
Բրիտանական Daily Mail պարբերականը՝ վերլուծելով Չեմպիոնների լիգայում Անգլիան ներկայացնող «Չելսիի» եւ «Մանչեսթեր Սիթիի» մրցելույթները, եզրակացրել է, որ անգլիական Պրեմիեր լիգայում Հենրիխ Մխիթարյանի պես ֆուտբոլիստներ չկան:
Պարբերականը ցավով նշում է, որ անգլիական ֆուտբոլում չկան այնպիսի տաղանդավոր ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Անդրես Ինյեստան, Անդրեա Պիրլոն, Քրիստիան Էրիկսենը:
«Մենք Հայաստանի լավագույն խաղացողի պես ֆուտբոլիստ չունենք: Նրան անունն է Հենրիխ Մխիթարյան: Դիտելով Մխիթարյանի զարմանալի խաղը «Շախտյորի» կազմում, կարելի է եզրակացնել, թե որքան ենք հետ մնացել: Անկասկած, շաբաթը սթափեցնող էր ինչպես անգլիական ֆուտբոլի, այնպես էլ անգլիական ակումբների համար: Դոնեցկում եւ Ամստերդամում ցուցադրած տեխնիկան այնքան հեռու էր կատարելությունից, որ հարկ է անհանգստանալ ոչ միայն 2014թ. աշխարհի առաջնության ճակատագրի, այլ ընդհանրապես նրան մասնակցելու հեռանկարների մասին»,- նշել է բրիտանական պարբերականը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշար վերջին տուրում «Չելսին» Դոնեցկում 1:2 հաշվով պարտվեց «Շախտյորին», իսկ Ամստերդամում «Մանչեսթեր Սիթին» 1:3 հաշվով՝ «Այաքսին»:
Այնուհետեւ Daily Mail-ը ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանի բոլոր մարզական ձեռքբերումները. «2009թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ», «Վերջին մրցաշրջանում «Շախտյորի» լավագույն խաղացող, նշել, որ ՈւԵՖԱ-ն մեր հայրենակցին ընդգրկել է Եվրոպայի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում»:
‘