‘Daily Mail. Բեյլը Մոուրինյոյի պատճառով չի ցանկանում տեղափոխվել «Ման. Յունայթեդ»’

1586

Մադրիդի «Ռեալ»-ի ուելսցի վինգեր Գարեթ Բեյլը չի ցանկանում տեղափոխվել «Ման. Յունայթեդ»: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի տեղեկություններով, Բեյլը չի ցանկանում աշխատել «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, քանի որ նրան դուր չի գալիս այն, որ պորտուգալացի մասնագետը հաճախ հրապարակայնորեն քննադատում է իր սաներին:

Բեյլը «Ռեալ»-ի գույները պաշտպանում է սկսած 2013 թվականից: Նա Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 119 հանդիպման և խփել 63 գոլ:

Նախորդ հոդվածը‘Դե Խեան, Տեր Շտեգենն ու Ռեյնան դժգոհ են Մունդիալ-2018-ի պաշտոնական գնդակի որակից’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների Լիգա. «Յուվենթուս» — «Ռեալ» հանդիպման բոլոր տոմսերն արդեն վաճառվել են’