‘ Daily Mail. Դանի Ալվեսը երկու տարվա պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Սիթի»-ի հետ’

1175

«Յուվենթուս»-ի պաշտպան Դանի Ալվեսը մոտ ապագայում պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Չելսի»-ն, սակայն նա ցանկանում է խաղալ «քաղաքայիններ»-ի մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ, ում հետ աշխատել է «Բարսելոնա»-ում հանդես գալու տարիներին:  

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 34-ամյա պաշտպանը հանդիպել է «Յուվենթուս»-ի ղեկավարությանն ու խնդրել խզել թուրինյան ակումբի և իր միջև պայմանագիրը:  

2016/17 մրցաշրջանում Ալվեսը մասնակցել է 33 հանդիպման, դարձել 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: 

Նախորդ հոդվածը‘Իսպանիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել է Ժոզե Մոուրինյոյին’
Հաջորդ հոդվածը‘Մովսիսյան. Ցանկություն չունեմ մի տեղ խաղալու, որտեղ ուրիշների անհաջողություններն իմ վրա են գցելու’