‘
Բրիտանական «Daily Mail» պարբերականում հրապարակված վերջին հոդվածներից մեկը կոչ է անում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալին ուշադրություն դարձնելու Դորտմունդի «Բորուսիայի» հատկապես երեք ֆուտբոլիստների՝ Իլկայ Գյունդոգանին, Սվեն Բենդերին և Հենրիխ Մխիթարյանին, եթե ցանկանում է ԱՊԼ հաջորդ մրցաշրջանում պայքարել չեմպիոնի կոչման համար։
«Եվ եթե Լուի վան Գալը դիտարկելու է «Բորուսիան», ապա պետք է ձեռք բերի նաև Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին։ Ինչպիսի՜ խաղարկող է այս տղան. նա ամեն ինչ անում է գնդակին տիրելու համար այն բոլոր հատվածներում, ուր դա հնարավոր է, թիմին նպաստավոր դիրքեր է դուրս բերում և փոխանցումներ կատարում։ Նա գոլեր էլ է խփում։
Կարծում եմ՝ նա Խուան Մատայի ավելի լավ տարբերակն է»,-գրում է «Daily Mail»-ի հոդվածագիր Ադրիան Դուրհամը։
‘