‘Daily Mail. Լոս Անջելեսում մարիխուանայի հոտով օծանելիք են թողարկել’

868

Ինդի-պարֆյումեր (indie-անգլերեն independent՝ անկախ բառից) Սանա Բարբերը մարիխուանայի հոտով օծանելիք է ստեղծել, հաղորդում է The Daily Mail-ը: Նրա պարֆյումերային Sanae Intoxicants ընկերությունը այդ օծանելիքը թողարկել է սահմանափակ խմբաքանակով, հատուկ՝ ֆոլք-երաժիշտ Ջոշ Թիլմանի համար, որը հանդես է գալիս Հայր Հովհան Մշուշոտ անվան տակ: The Cut կայքի կարծիքով՝ Բարբերը ինդի-ռոք ոճի առաջատար պարֆյումերն է: «Իր նոր օծանելիքում նա կարողացել է արտահայտել Կալիֆորնիայի հիպիների ազատ ոգին», փոխանցում է gazeta.ru-ն:

«Օծանելիքի ոչ մեծ խմբաքաբնակները ես իմ ձեքով եմ պատրաստում. լցնում եմ, տուփերի մեջ տեղավորում և անձամբ էլ փոստով ուղարկում եմ: Ես նույնիսկ չգիտեի էլ, որ կա ինդի-պարֆյումերների նոր սերունդ, քանի դեռ ինձ չէին հրավիրել մի քանի շոուների»,- ասել է Սանա Բարբերը:

Նախորդ հոդվածը‘Շվեդիայի և Դանիայի գետերում հայտնվել են տղամարդկանց սեռական օրգանների վրա հարձակում գործող ձկներ ‘
Հաջորդ հոդվածը‘Ալիեւ. Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության ծավալները հասնում են 4 մլրդ դոլարի’