‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատան կարող է հեռանալ ակումբից: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 30-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Արսենալ»: Տրանսֆերը կարող է տեղի ունենալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Նշենք, որ իսպանացի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «կարմիր սատանաներ»-ի հետ ավարտվում է ընթացիկ տարվա վերջում:
‘