‘
«Չելսի»-ն մտադիր է «Բավարիա»-ի դեմ բողոք ներկայացնել ՖԻՖԱ-ին: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «ազնվականներ»-ին դուր չի եկել այն փաստը, որ մյունխենյան ակումբն առանց թույլատվության բանակցություններ է վարել լոնդոնցիների հարձակվող Կալում Հադսոն-Օդոյի հետ:
Եթե բողոքը ներկայացվի, ապա ՖԻՖԱ-ն կարող է պատժել Գերմանիայի գործող չեմպիոններին և նույնիսկ զրկել նոր տրանսֆերներ իրականացնելու հնարավորությունից:
‘