‘Daily Mail. Անգլիական ֆուտբոլում Մխիթարյանի պես ֆուտբոլիստներ չկան’

938

Բրիտանական Daily Mail պարբերականը՝ վերլուծելով Չեմպիոնների լիգայում Անգլիան ներկայացնող «Չելսիի» եւ «Մանչեսթեր Սիթիի»  մրցելույթները, եզրակացրել է, որ անգլիական Պրեմիեր լիգայում Հենրիխ Մխիթարյանի պես ֆուտբոլիստներ չկան:

Պարբերականը ցավով նշում է, որ անգլիական ֆուտբոլում չկան այնպիսի տաղանդավոր ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Անդրես Ինյեստան, Անդրեա Պիրլոն, Քրիստիան Էրիկսենը:

«Մենք Հայաստանի լավագույն խաղացողի պես ֆուտբոլիստ չունենք: Նրան անունն է Հենրիխ Մխիթարյան: Դիտելով Մխիթարյանի զարմանալի խաղը «Շախտյորի» կազմում, կարելի է եզրակացնել, թե որքան ենք հետ մնացել:  Անկասկած, շաբաթը սթափեցնող էր ինչպես անգլիական ֆուտբոլի, այնպես էլ անգլիական ակումբների համար: Դոնեցկում եւ Ամստերդամում ցուցադրած տեխնիկան այնքան հեռու էր կատարելությունից, որ հարկ է անհանգստանալ ոչ միայն 2014թ. աշխարհի առաջնության ճակատագրի, այլ ընդհանրապես նրան մասնակցելու հեռանկարների մասին»,- նշել է բրիտանական պարբերականը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշար վերջին տուրում «Չելսին» Դոնեցկում 1:2 հաշվով պարտվեց «Շախտյորին», իսկ Ամստերդամում «Մանչեսթեր Սիթին» 1:3 հաշվով՝ «Այաքսին»:

Այնուհետեւ Daily Mail-ը ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանի բոլոր մարզական ձեռքբերումները. «2009թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ», «Վերջին մրցաշրջանում «Շախտյորի» լավագույն խաղացող, նշել, որ ՈւԵՖԱ-ն մեր հայրենակցին ընդգրկել է Եվրոպայի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում»:

 

Նախորդ հոդվածը‘Երկու մանկապարտեզի տնօրեններ ազատվել են աշխատանքից’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ ‘