‘Daily Mail. Բատիստուտան մտադիր է մարզչական կարիերա սկսել Անգլիայում’

825

Արգենտինացի նախկին ֆուտբոլիստ Գաբրիել Բատիստուտան մտադիր է մարզչական կարիերա սկսել: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 50-ամյա մասնագետը ցանկանում է գլխավորել «Միդլսբրո»-ն, որը Չեմփիոնշիփի ավարտված մրցաշրջանում 7-րդ տեղն էր զբաղեցրել:

Նշենք, որ անգլիական ակումբն այս հարցում դեռ վերջնական որոշում չի կայացրել: Գլխավոր մարզչի թեկնածուների թվում են նաև Ջոնաթան Բուդգեյթը, Դևիդ Մոյեսը և Նայջել Պիրսոնը: 

Նախորդ հոդվածը‘Զելենսկին արձակել է ռադան և արտահերթ ընտրություններ նշանակել’
Հաջորդ հոդվածը‘Թուրք զինվորականները Ռուսաստանում սկսել են C-400 -ի շահագործման ուսուցումը’