‘Daily Mail. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կողմնորոշվել է Պոգբայի տրանսֆերային արժեքի հարցում’

968

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը կողմնորոշվել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերային արժեքի հարցում: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաներ»-ը ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերը մտադիր են վաճառել միայն 186 միլիոն եվրոյի դիմաց: Հաղորդվում է, որ Պոգբայի տրանսֆերը գնելու հիմնական թեկնածուն «Ռեալ»-ն է, սակայն մադրիդցիները շոկի մեջ են նման բարձր գնից: 

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը 2016 թվականին էր «Յուվենթուս»-ից տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Տեղափոխությունը կայացել էր 105 միլիոն եվրոյով: 

Նախորդ հոդվածը‘Վիրավոր հակառակորդի կրակոցից. ՊԲ’
Հաջորդ հոդվածը‘«Զենիթ»-ը ժամանակից շուտ հռչակվեց Ռուսաստանի չեմպիոն’