‘Daily Mail. Սոցկայքերի օգտատերերի մեծամասնությունն իր գլխավոր նպատակն է դարձրել նախանձ առաջացնելն ու պարծենալը’

1037

Սոցկայքերի միջոցով ի հայտ են գալիս մարդկանց ինքնադրսևորման հետևանքով նոր անվանումներ: Այսպես, օրինակ` մի քանի տարի առաջ Օքսֆորդի համալսարանի անգլերենի բառարանում տեղ գտավ selfie բառը, որը բնութագրում է դեռահասների այն խմբին, ովքեր տարբեր անհասկանալի դիրքերով և դեմքի արտահայտություններով լուսանկարներ են ներբեռնում համացանց:

Ըստ Daily Mail-ի հետազոտությունների՝ սոցցանցերում selfie-ները կամաց-կամաց զիջում են իրենց դիրքը braggie-ներին: Իսկ ովքե՞ր են նրանք: Braggie-ներն այն օգտատարերն են, ովքեր փորձում են սոցցանցերում ներկայանալ բացառապես լավ տեսանկյունից, իսկ նրանց տեղադրած լուսանկարները check in-նները միտված են իրենց ընկերների շարքում նախանձ առաջացնելուն:

Բրիտանական մի շարք հետազոտական ընկերությունների հարցման արդյունքում պարզ է դարձել, որ սոցցանցերի 5 մլն օգտատեր շտապում է նկար ներբեռնել որևէ հաստատություն՝ հյուրանոցային համար, սրճարան, լողափ մտնելուց անմիջապես հետո, իսկ ավելի ստույգ` այնտեղ հայտնվելու առաջին 10 րոպեների ընթացքում: Ընդ որում՝ լուսանկարներ ներբեռնելիս 10 օգտատերերից 7-ը պարտադիր նկարից հեռացնում են «անպետք» տեսարանները: Հետաքրքիրն այն է, որ միջին վիճակագրությամբ սեփական նկարները ավելի հաճախ փոփոխության են ենթարկում տղամարդիկ:

Daily Mail-ը, շարունակելով ներկայացնել breggie երևույթը, առանձնացնում է նրանց նախընտրած լուսանկարները: Breggie-ների մեծամասնության լուսանկարվելու նախընտրած վայրը համարվում է լողափը կամ նրա հարակից տարածքները, որոնցից պարզ է դառնում, որ օգտատերը գտնվում է լողափում: Այսպես է վարվում breggie-ների 43 %-ը:

Facebook-ի և Twitter-ի օգտատերերը սկսել են ավելի հաճախ ներբեռնել լուսանկարներ կոկտեյլների հետ՝ 12 %՝ շրջանցելով Duck Face-երին, որով շարունակում է զբաղվել օգտատերերի միայն 3 %-ը: Հետաքրքիրն այն է, որ Duck Face ներկայումս կիրառում են ոչ թե գեղեցիկ թվալու, այլ այդ երևույթը ծաղրելու համար:

Սոցցանցերի փորձագետ Լաուրա Ուոթսը կարծում է, որ տոնակատարություններից լուսանկարներ տեղադրելն ամենևին էլ նոր երևույթ չէ, բայց նա ընգծում է, որ այս երևույթը դարձել է «մրցակցությունում» հաղթելու ցանկություն՝ փոխարինելով նախկինում պարզապես ուրախ պահերով կիսվելու ցանկությանը:

Վերջում նշենք մի քանի հետաքրքիր վիճակագրական տվյալներ սոցցանցերի վերաբերյալ:

Միջինում յուրաքանչյուր օգտատիրոջ ընկերների թվում կարելի է գտնել 159 մարդ: Այն դեպքում, երբ իրական կյանքում միջինում մարդ ունենում է 20-ից 30 մոտ անձանց շրջանակ:

2000-ից այս կողմ ծնված երեխաների 90 %-ը գրանցված է սոցցանցերից որևէ մեկում:

Աշխատող փնտրելու համար 5 կազմակերպություններից 4-ը դիմում է սոցցանցերի օգնությանը:

Ավելի քիչ, քան մեկ տարվա ընթացքում, Facebook-ում գրանցվել է 200 մլն անձնավորություն, այն դեպքում երբ հեռուստատեսությանը 60 մլն հեռուստադիտող ունենալու համար պահանջվեց 13 տարի:

Սոցկայքերը մեծացնում են ինքնասպանության հնարավորությունը, քանի որ մարդիկ հաճախ չեն դիմանում այնտեղ օրեցօր զարգացող «մրցակցությանը»:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2013 թ. լավագույն ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘Սնոուդենը շարունակում է ծառայել ամերիկյան հետախուզության շահերին’