‘Daily Mirror. Օզիլի և Էմերիի միջև կոնֆլիկտ է հասունացել’

1375

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի և կիսապաշտպան Մեսուտ Օզիլի միջև կոնֆլիկտ է առաջացել:

Հիշեցնենք, որ Էմերին «Վեսթ Հեմ»-ի դեմ կայացած հանդիպումից հետո հայտնել էր, որ թուրք ֆուտբոլիստի բացակայության պատճառը թեթև մրսածությունն է:

Սակայն ինչպես տեղեկացնում է Daily Mirror-ը. Օզիլը խաղին չի ներկայացել այն բանից հետո, երբ իմացել է, որ չի լինելու թիմի մեկնարկային կազմում:

Հաղորդվում է նաև, որ Էմերին շատ դժգոհ է Օզիլի խաղից՝ մասնավորապես «Մանչեսթեր Սիթի»-ի և «Չելսի»-ի դեմ անցկացրած հանդիպումներից: Ֆուտբոլիստն էլ, իր հերթին, գոհ չէ Էմերիի մարզչական աշխատանքից:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն խնդրել է անվտանգության աշխատակիցներ տրամադրել’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է, թե ինչու Ռոնալդուն ներկա չի գտնվել ՈւԵՖԱ-ի մրցանակաբաշխությանը’