‘
Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը, հնարավոր է, տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ» գալիք ամռանը: Այս մասին հաղորդում է Daily Star-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունը 7-րդ համարի խաղաշապիկը պահում է հատուկ ֆրանսիացու համար: Այս պատճառով է, որ անգլիական գրանդի նորեկներից ոչ ոք չընտրեց այդ խաղային համարը:
Հիշեցնենք, որ ամռանը Գրիզմանը մոտ էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը, բայց քանի որ «Ատլետիկո»-ն պատժված էր տրանսֆերային արգելքով 26-ամյա խաղացողը որոշեց այդ դժվարին պահին չհեռանալ թիմից:
‘