‘
Ինչպես հաղորդում է բրիտանական Daily Star-ը, «Սիթին» և «Ռեալը» ձմռանը պլանավորում են խաղացողների փոխանակում, ըստ որի՝ «սերուցքայինների» կազմից Մանչեստեր կուղևորվեն Բենզեման և Խեդիրան, որոնց փոխարեն «քաղաքայինները» «Ռեալին» կզիջեն Սերխիո Ագերոյին: Հաղորդվում է, որ գործարքի իրականացմանը դեմ է «Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին, ով Խեդիրայի փոխարեն կնախընտրեր գործարքի մեջ ներառել այլ ֆուտբոլիստի, քանի որ այդ դիրքում նա ընտրության բազմաթիվ հնարավորություններ ունի՝ Միլներ, Ֆերնանդինյո, Ռոդվել:
‘