‘Daily Star. Ռայոլան մտադիր է Պոգբային «Բարսելոնա» տեղափոխել’

1041

Հայտնի գործակալ Մինո Ռայոլան բանակցություններ է սկսում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարության հետ Պոլ Պոգբայի տրանսֆերի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Daily Star-ը:

Աղբյուրի տեղեկություններով, Ռայոլան մտադիր է համոզել «կարմիր սատանաներ»-ին՝ բաց թողնել ֆրանսիացուն «Բարսելոնա»: Հավանական գործարքը գնահատվում է մոտ 112 մլն. եվրո:

Մինչ այս հաղորդագրություն էր տարածվել, որ Պոգբան հրաժարվել է Մոուրինյոյի հորդորով կիսատ թողնել արձակուրդը, ինչը վատթարացրել է մարզչի և ֆուտբոլիստի հարաբերությունները:

Նախորդ հոդվածը‘Սպալետի. Երազում եմ Մոդրիչի տրանսֆերի մասին’
Հաջորդ հոդվածը‘Football Espana. Վալվերդեն հետաքրքրված չի եղել Վիդալի տրանսֆերով’