‘Daily Star. «Մանչեստեր Սիթին» և «Ռեալ Մադրիդը» պատրաստում են «ձմեռային պայթուն»’

839

Ինչպես հաղորդում է բրիտանական Daily Star-ը, «Սիթին» և «Ռեալը» ձմռանը պլանավորում են խաղացողների փոխանակում, ըստ որի՝ «սերուցքայինների» կազմից Մանչեստեր կուղևորվեն Բենզեման և Խեդիրան, որոնց փոխարեն «քաղաքայինները» «Ռեալին» կզիջեն  Սերխիո Ագերոյին: Հաղորդվում է, որ գործարքի իրականացմանը դեմ է «Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին, ով Խեդիրայի փոխարեն կնախընտրեր գործարքի մեջ ներառել այլ ֆուտբոլիստի, քանի որ այդ դիրքում նա ընտրության բազմաթիվ հնարավորություններ ունի՝ Միլներ, Ֆերնանդինյո, Ռոդվել:

Նախորդ հոդվածը‘Գերմանիան երկու միլիարդ եվրո է հատկացնում Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու համար’
Հաջորդ հոդվածը‘Կոզեռնի հողամասը նվիրեցին նախկին վարչապետին. Նախապատրաստվեն կենտրոնի բնակիչները’