‘Daily Star. Ռոջերսը ցանկանում է թիմ վերադարձնել նախկին հարձակվողին’

923

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ցանկանում է ցնցել ակումբի երկրպագուներին՝ թիմ վերադարձելով նրա նախկին հաձակվողին: Այս մասին գրում է Daily Star պարբերականը։

Աղբյուրը վստահեցնում է, որ «մերսիսայդցիների» գլխավոր մարզիչը որոշել է «Էնֆիլդ» վերադարձնել հարձակվող Ֆերնանդո Տորեսին։

30-ամյա իսպանացու տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Չելսիին», սակայն նա վարձավճարով հանդես է գալիս իտալական «Միլանում»։ Հունվարին Տորեսը կարող է հասանելի դառնալ նոր գործարքների համար, և Ռոջերսը մտադիր է ձեռք բերել նրան, վստահեցնում է Daily Star -ը։

Նախորդ հոդվածը‘Ազատամարտիկների հավաքը Եռաբլուրում. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուի թանկարժեք նվերը իր թիմակիցներին ‘