Daily Telegraph․ Վատիկանի «դժոխային բնակարանը»

124

Daily Telegraph-ը գրում է սկանդալի մասին, որում ներքաշվել է Վատիկանը՝ Լոնդոնում իր ունեցած անշարժ գույքի պատճառով։

Վատիկանին պատկանող բնակարանում «դժոխային աղմուկ» է տիրում, գանգատվել են հարևանները։

Չելսիում հարևան շենքի բնակիչները ստիպված են եղել դիմելու Մեծ Բրիտանիայում Սուրբ գահի դեսպանին՝ գանգատվելով գիշերներն այդ բնակարանում տեղի ունեցող հավաքույթներից՝ դիսկոտեկով և դիջեյների մասնակցությամբ։

Սա լոնդոնյան բնակարանների կապակցությամբ Վատիկանի ունեցած միակ անախորժությունը չէ։ Մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ կարդինալ Անջելո Բեչիուն, Սուրբ գահի կողմից մեղադրվել են Լոնդոնի անշարժ գույքի հետ կապված 300 մլն ֆունտ սթեռլինգի ներդրումային խարդախությունների մեջ։

Կարդինալն իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները հերքում է, իսկ Վատիկանում պնդում են, որ եթե բնակարանը վարձակալության է տրվում, ապա դա ընդհանրապես իրենց խնդիրը չէ, այլ տեղական ոստիկանության, որն, ի դեպ, «վատ բնակարանի» հարևանների կանչով արդեն չորս անգամ ժամանել է դեպքի վայր։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը և Գերմանիան պայմանավորվածություն են ձեռք բերել «Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ
Հաջորդ հոդվածըՖրանսիայի նախագահին կարող էին գաղտնալսել Pegasus ծրագրի օգնությամբ