‘Daily Telegraph. Կատալոնիայի հանրաքվեն ԵՄ-ի համար Brexit-ից սարսափելի կլինի’

2274

Daily Telegraph-ը գրում է, որ Կատալոնիայի հանրաքվեն շատ ավելի մեծ սպառնալիք է Եվրամիության համար, քան Brexit-ը: Թերթը մեջբերում է Ֆրանսիայի նախկին վարչապետ և կատալոնացի նշանավոր նկարչի որդի Մանուել Վալսի նախազգուշացումը, որ եթե Իսպանիայի կառավարության կողմից արգելվող անկախության հանրաքվեն,  այնուամենայնիվ, կայանա, և Կատալոնիան անջատվի, ապա դա կդառնա եվրոպական նախագծի վերջը:

Պարբերականը նշում է, որ Իսպանիայի վարչապետն իր գործողություններով միայն լարում է իրավիճակը, մինչդեռ սկզբում կատալոնացիներն ընդամենը ավելի լայն ինքնավարություն էին ուզում՝ բասկյան մոդելով՝ սեփական բյուջեով և հարկային համակարգով: Մինչդեռ հիմա ամեն ինչ կախված է նրանից, թե իսպանացի զինվորականները կարգելափակե՞ն ընտրատեղամասերը, և անջատական տրամադրություններ ունեցող կատալոնյան իշխանությունները անկախություն կհռչակե՞ն:

Լավ տարբերակ, ըստ երևույթին, չի լինի, գրում է թերթը: Կատալոնիայի առաջնորդները գոռում են «չենք մոռանա, չենք ների», իսկ Մադրիդը անկախ Կատալոնիային խոստանում է գործազրկություն, ՀՆԱ-ի անկում, կարող է նաև փակել տնտեսական սահմանները, օգտագործել Բրյուսելում իր վետոյի իրավունքը, փակել Կատալոնիայի ճանապարհը դեպի ԵՄ և այլն:

Սակայն, Daily Telegraph-ի կարծիքով՝ այդպես գործելով՝ Մադրիդը մոռանում է, որ աղետը չի շրջանցի նաև Իսպանիան, չէ՞որ Կատալոնիան երկրի ամենադինամիկ և հարուստ շրջանն է:

Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայում հայտնաբերել են մերկ Մոնա Լիզայի էսքիզը’
Հաջորդ հոդվածը‘Մատիլդա. «Այս ֆիլմը պետք է դիտեն բոլորը»’