‘
«Սպասվում է, որ Հենրիխ Մխիթարյանը կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» գոլերի սկզբնաղբյուրը… ինչը կապացուցի, որ Ժոզե Մոուրինյոն ճիշտ վարվեց՝ չխնայելով գումարը:
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին մնում է սպասել Հենրիխ Մխիթարյանից կա՛մ գոլեր խփել, կա՛մ դրանք ստեղծել ամեն անգամ, երբ նա խաղի մեջ է, քանի որ «Բորուսիա Դորտմունդի» նրա մազավիճակը համապատասխանում է Պրեմիեր լիգային,- գրում է բրիտանական պարբերականը և հավելում:-«Կարմիր սատանաները» շաբաթ օրը 26 միլիոն ֆունտով ավարտին հասցրեցին հայ փլեյմեյքերի տեղափոխությունը «Դորտմունդից» անմիջապես այն բանից հետո, ինչ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ուրբաթ օրը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Յունայթեդ»:
Նախքան տեղափոխությունը պաշտոնապես ավարտված կհամարվի, Մխիթարյանը պետք է համաձայնեցնի անձնական պայմանները, բուժզննում անցնի և աշխատանքի թույլտվություն ստանա:
Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանը «Դորտմունդում» 52 անգամ է հանդես եկել, 23 գոլ խփել եւ 26 գոլային փոխանցում կատարել, ինչը նշանակում է, որ նա 49 անգամ մասնակցել է գոլի իրացմանը, միջինում՝ յուրաքանչյուր 89 րոպեն մեկ:
Նման մարզավիճակը, ինչպես նաև Իբրահիմովիչի ձեռքբերումը, «Մանչեսթեր Յունայթեդի» համար լուրջ աջակցություն կլինի, որը նախորդ մրցաշրջանում ընդամենը 49 գոլ է խփել. լավագույն ութնյակից դա ամենացածր ցուցանիշն է:
Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում «Դորտմունդի» գոլային հնարավորություններից 136-ի հեղինակն է: Իբրահիմովիչն ու «Յունայթեդի» մյուս հարձակվողները բավականին աջակցություն կստանան: Նա յուրաքանչյուր 32 րոպեն մեկ հնարավորություն է ստեղծում կա՛մ իր, կա՛մ թիմակիցների համար:
Վերջին մրցաշրջանում Լուի վան Գալին մեղադրում էին «Օլդ Թրաֆորդում» երկար փոխանցումներով խաղալու մեջ, սակայն Մխիթարյանի հետ ամեն ինչ մի փոքր փոխվում է:
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը 2436 փոխանցումները ավարտին է հասցրել մոտ 77 տոկոս ճշգրտությամբ, միչդեռ հարվածի ճշտությունը 50 տոկոսից էլ մի փոքր ցածր է (119 փորձ): Յուրաքանչյուր 5 հարվածից մեկ անգամ նա գնդակը նետում է դարպասը:
Եթե Մխիթարյանի Բունդեսլիգայի մարզավիճակը տեղափոխվի նաև Անգլիա, ուրեմն կարելի է ասել, որ «Կարմիր սատանանաները» ստեղծագործ խաղացողի են ձեռք բերել, ինչի պակասը շատ էր զգացվում նախորդ մրցաշրջանում»:
‘