‘Depeche Mode-ի նոր ալբոմը լույս կտեսնի մարտին’

968

Բրիտանական Depeche Mode խմբի 13-րդ՝ ստուդիայում ձայնագրված Delta Machine ալբոմը վաճառքի մեջ կլինի 2013-ի մարտի 26-ից: Հինգշաբթի այդ մասին տեղեկատվություն է հայտնվել խմբի պաշտոնական կայքում: Depeche Mode-ի նոր սկավառակը թողարկում է Columbia Records ձայնագրման ընկերությունը, պրոդյուսերներն են Բեն Հիլլերը եւ Մարկ Էլլիսը: Ալբոմը ձայնագրվել է 2012-ի ընթացքում Սանտա-Բարբարայում եւ Նյու-Յորքում:

Ալբոմի ստանդարտ թողարկման մեջ ներառված կլինեն 13 երգեր, իսկ «դելյուքս» տարբերակում՝ 4-ով ավելի: Կոլեկցիոն հրատարակության հավելվածում կլինի լուսանկարիչ Անտոն Քորբայնի աշխատանքներով 28-էջանոց գրքույկ:

Նոր ալբոմի ստանդարտ թողարկման երգացանկը նման տեսք ունի.

  1.  «Welcome To My World»
  2. «Angel»
  3. «Heaven»
  4. «Secret To The End»
  5. «My Little Universe»
  6. «Slow»
  7. «Broken»
  8. «The Child Inside»
  9. «Soft Touch / Raw Nerve»
  10. «Should Be Higher»
  11. «Alone»
  12. «Soothe My Soul»
  13. «Goodbye »

Նոր ալբոմի թողարկումից հետո Depech Mode-ը կմեկնի եվրոպական հյուրախաղերի: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ Սենատի նիստն ընդհատվել է դահլիճ ներխուժած աղջկա պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Գողական կանոններով. Մամուլ’