‘
Ապրիլի 4, շաբաթ, ժամը՝ 20:30, «Սիգնալ Իդունա Պարկ», Դորտմունդ
Մրցավար՝ Կնութ Կիրխեր
Հնարավոր է, որ այսօր դասական այս հակամարտության խաղադրույքներն այնքան էլ մեծ չեն, որքան վերջին տարիներին: Սակայն, այս հանգամանքը դրոտմունդյան մենամարտի սկզբունքայնության վրա ոչ մի կերպ չի կարող ազդել: Այո, այսօր «Բորուսիային» և «Բավարիային» մրցաշարային աղյուսակում միմյանցից հեռացնում են 10 դիրք և 31միավոր, սակայն շաբաթ երեկոյան այս վիճակագրական տվյալները կմղվեն երկրորդ պլան: «Սիգնալ Իդունա Պարկում» ֆուտբոլասերն ականատեսը կլինի մեծ ֆուտբոլի;
Ակնհայտ է,որ ֆուտբոլասեր հասարակայնությունը շատ հարցեր ունի դորտմունդցիներին: Այո, քիչ է ասել, թե այս մրցաշրջանը թիմը ձախողել է: Դեռ քիչ է,որ գերմանական այս ճանաչված ակումբը չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի 1/8 փուլը և դուրս մնաց պայքարից,այլև նվազագույն հնարավորություններ ունի տեղ գտնելու մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակում,որը թիմին հնարավորություն կտար ներկայացնելու Գերմանիան եվրոպական ամենագլխավոր մրցաշարում: Իսկ, երբ արդեն առաջնության մեծ մասն արդեն հետևում է թիմի այսչափ անհաջող ելույթների պատճառ դարձած ինչ-որ գործոնի մասին խոսելն գրեթե անիմաստ է: Ուղղակի նշենք՝ այսօրվա «Բորուսիան» իր լավագույն մարզավիճակում չէ:

Այլ հարց է, որ իր բոլոր խնդիրներով հանդերձ, դորտմունդցիները կարող են հաճելիորեն զարմացնել, երբ շատ լուրջ հակառակորդ են ունենում; Oրինակներ շատ կան.այսպես՝ ընդամենը մեկ ամիս առաջ ուղղակի ջախջախեցին Շալկեին: Իհարկե,ինչ-որ մեկը կարող է հակադրվել՝ ասելով, որ «Յուվենտուսի» հետ խաղում «դեղնասևագույնները» այնքան էլ լավ իրենց լավ չդրսևորեցին, սակայն ինչպես ասել է Յուրգեն Կլոպը, «ֆուտբոլում ամենադժվար բանը հաղթելն է այն իտալացիներին, որոնց ձեռք է տալիս նաև ոչ ոքին»:
Մյունխենում նույնպես ամեն ինչ չէ,որ հիանալի է: Այո, թիմը գործնականում ապահովել է առաջին տեղը առաջնությունում, պայքարում է Չեմպիոնների լիգայում և Գերմանիայի գավաթում,սակայն երբեմն երևում է,որ Գվարդիոլայի սաներին պակասում տարրական մոտիվացիան: Երբեմն թվում է,որ նրանց համար ֆուտբոլն ու հաղթանակները այնքան սովորական են դարձել,որ նրանք ուղղակի չեն ուզում խաղալ: Այս պահին մյունխենցիները մեկ այլ լուրջ խնդիր էլ ունեն. ինչպե՞ս են խաղալու առանց առաջատար ֆուտբոլիստների: Թիմի հիվանդասենյակում գտնվող Մարտինեսին և Պիսարոյին միացել են Ռոբենը, Ռիբերին և Ալաբան;

Վիճակագրություն. «Բորուսիա» Դ. — «Բավարիա». 8-3-9 և 5-3-5: Այո, մյունխենցիներն ամենավատ արդյունքները գրանցել են դորտմունդցիների հետ խաղերում
Վերջին երեք տարվա ընթացքում թիմերը միմյանց հետ հանդիպել են 14 անգամ՝ Բունդեսլիգայում, Գավաթի եւ Սուպերգավաթի խաղարկությունում, ինչպես նաեւ Չեմպիոնների լիգայում:
Յուրգեն Կլոպի գալուց հետո «Բորուսիան» ինչ-որ տեղ շտկել է թիմերի միջեւ կայացած հանդիպումների վիճակագրությունը: Սկսած 2008 թվականից «Բորուսիան» բավարացիների հետ խաղերում տարել է 8 հաղթանակ, կրել է 9 պարտություն եւ երեք հանդիպում ավարտել է ոչ-ոքի: Խոսքը բոլոր մրցաշարերի մասին: Ինչ վերաբերում է կոնկրետ Բունդեսլիգային, ապա կողմերը տարել են 5-ական հաղթանակ, երեք հանդիպում էլ ավարտել են ոչ-ոքի:
«Բավարիան» Բունդեսլիգայի ներկայիս թիմերից ամենավատ արդյունքները գրանցել է հենց «Բորուսիայի» հետ խաղերում: «Բավարիան» Դորտմունդում կայացած վերջին վեց խաղերում կրել է 4 պարտություն:
Դորտմունդցիներն արդեն չեն պարտվում է յոթ խաղ անընդմեջ: Վերջին պարտությունը գրանցվել է փետրվարի 4-ին, երբ Կլոպի թիմը սեփական հարկի տակ զիջեց «Աուգսբուրգին» 1:0 հաշվով:
Սինձի Կագավան «Բորուսիայի» կազմում 5 անգամ է խաղացել «Բավարիայի» հետ,և Կլոպի թիմը տարել է 4 հաղթանակ:
Մարկո Ռոյսը 9 անգամ խաղացել է «Բավարիայի» դեմ՝ խփել է 5 գոլ եւ կատարել է 4 գոլային փոխանցում:
Ռաֆինյան «Բորուսիայի» հետ խաղերում երկու անգամ հեռացվել է խաղադաշտից:
Խաբի Ալոնսոն «Ռեալի» կազմում երեք անգամ խաղացել է Դորտմունդում և կրել է երեք պարտություն:
‘