‘Der Westen. «Մխիթարյանը շատ բաներով կատարելապես խորհրդանշում է իր գործատուին»’

1582

Der Westen գերանական պարբերականն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիային»  և նրա հայ կիապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին: Ահա թե ինչ է գրում հեղինկավոր պարբերականը:

«Անդերլեխտի» հետ խաղում (1:1) «Բորուսիայի» կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանը բազմաթիվ  հնարավորություններ բաց թողեց: Բայց թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նախկինի պես շարունակում է նրան տեսնել թիմի հիմնական կազմում:

Խաղի կուլմինացիոն պահը. իրականում Հենրիխ Մխիթարյանն ամեն ինչ ճիշտ արեց՝ կենտրոնական մասում կիսապաշտպանը ընդունեց գնդակը, շրջվեց ու ողջ ուժով վազեց դեպի հակառակորդի դարպասը: Դիմադրեց միայն մի մրցակիցը, ով անընդհատ քաշքշում էր հայ ֆուտբոլիստին: Բայց նա այս անգամ էլ վրիպեց: Սա էր այն կորցրած հնարավորությունը, որը «Անդերլեխտին» հնարավորություն ընձեռեց՝ խաղի հաշիվը դարձնելու 1:1 ու ավարտել ոչ-ոքի:

Այսպես էր ամբողջ խաղի ընթացքում. Մխիթարյանը ջանք էր գործադրում ու պայքարում, հաճախակի գնդակ էր ստանում, ճիշտ է` ոչ միշտ, բայց դա բավարար էր որևէ նշանակալի գրոհ սկսելու համար, սակայն հենց հայտնվում էր մրցակցի դարպասի դիմաց, սկսում էր հուզվել: Նույնն էր նաև այդ մրցաշրջանի այլ խաղերում. բարձրակարգ կիսապաշտպանն այսպիսով վերածվեց «Բորուսիայի» ողբերգական կերպարի:

Այս մրցաշրջանին Բունդեսլիգայում նա ոչ մի գոլ չի խփել. «Միկիի խաղը մեր վիճակի վառ օրինակն է, մենք շատ պահեր ենք ունենում, որոնք չենք իրագործում: Մեզ անհրաժեշտ է լիակատար հանգիստ»,- խաղից հետո նշել է Իլկայ Գյունդոգանը, մինչ հայ ֆուտբոլիստը նախընտրել էր այդ օրը խուսափել լրագրողներից:

Եվ ի՞նչ կարող էր նա ասել: Վերջիվերջո, ինքը` Մխիթարյանն էլ չի կարող բացատրել, թե ինչու է իր պես տաղանդավոր խաղացողը ինչ-որ անիմաստ կերպով նորից ու նորից կորցնում իր պահերը: 11 խաղերում 25-ամյա ֆուտբոլիստին հաջողվել է խփել մեկ գոլ ու կատարել մեկ գոլային փոխանցում, ինչը շատ քիչ է նրա կարգի բարձրորակ ֆուտբոլիստի համար:

Մխիթարյանին հաճախ պակասում է անհրաժեշտ սառնասրտությունը.Մեկուկես տարի առաջ նա «Բորուսիայի» համար ռեկորդային 25 մլն. եվրո վճարի դիմաց տեղափոխվեց գերմանական թիմ: Մխիթարյանի անհաջող ժամանակաշրջանը սկսվեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ռեալի» հետ խաղից: Առաջին խաղում մադրիդյան թիմից պարտված լինելով 0:3 հաշվով՝ երկրորդ խաղում դորտմունդցիները 2:0 հաշվով առջևում էին, երբ Մխիթարյանը մրցակցի դատարկ դարպասը գրավելու հիանալի հնարավորություն բաց թողեց:

Հայ ֆուտբոլիստը պարզապես գերմանական շապիկը կրող չէ: Նա խելացի խաղացող է, ով շատ է մտածում թիմի հաջողությունների մասին, հավանաբար` չափից դուրս շատ: Ամեն ձախողված դրվագից հետո նա կարծես ավելի մեծ ճնշման տակ է հայտնվում, նա ուզում է դրական ադյունքի հասնել, ինչի պատճառով էլ հայտնվում է անիմաստ դրիբլինգի մեջ ու արդյունավետ դիրքում հաճախակի կորցնում սառնասրտությունը:

Կլոպը սատարում է իր խաղացողներին.«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպն իր սանին խիզախություն է ներշնչում. «Կգա այն օրը, երբ Միկին կօգտագործի իր շանսերը, ինչը կուրախացնի թե նրան, թե` մեզ: Այսօր ես ուրախ չեմ»: Կամ էլ` «Մխիթարյանը շատ կարևոր խաղացող է, ով այսօր հիանալի խաղ անցկացրեց»:

Խաղի տեմպն արագացնելու կարողություն, արդյունավետ աշխատանք գնդակով, անընդհատ նվիրվածություն. սրանք Մխիթարյանի անհրաժեշտ որակներն են, որոնք կատարելապես համապատասխանում են «Բորուսիայի» փիլիսոփայությանը:

Բայց այժմ նրա մոտ ճգնաժամ է. Բունդեսլիգայից դուրս թռչելն ավելի մոտ է, քան` եվրոպական գավաթները: Մի խոսքով, սա ճգնաժամ է, որը քչերը կարող են հասկանալ. այսօր Մխիթարյանը շատ բաներով կատարելապես խորհրդանշում է իր գործատուին:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Ձեր հայտարարած «մարդակենտրոնության» վերջն անթաքույց մարդակերությունն է’
Հաջորդ հոդվածը‘Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը՝ «Ալմերիայի» հետ խաղին(տեսանյութ)’