Deutschlandfunk․ Չի կարելի տրվել Լուկաշենկոյի հնարքներին

378

Եվրամիությունը չպետք է տրվի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ո՛չ սպառնալիքներին, ո՛չ էլ հաշտության քայլերին, և Արևմուտքը, ընդհանուր առմամբ, պետք է շարունակի պատժամիջոցների քաղաքականությունը և պաշտպանի բելառուսական ընդդիմությանը, գրում է Ռուսաստանում «Գերմանական ռադիոյի» թղթակիցը՝ Մարիա Կոլեսնիկովայի դատավճռի վերաբերյալ մեկնաբանություններում։

«Արևմուտքը պետք է դիմադրի նրան, պահպանի սանկցիաների ռեժիմը և շարունակի Լուկաշենկոյին չճանաչել օրինական նախագահ»,- գրում է

Deutschlandfunk-ի թղթակիցը։

Գերմանացի լրագրողի կարծիքով՝ գուցե որևէ մեկին թվա, թե բելառուսական հասարակությունը համակերպվել է Լուկաշենկոյի իշխանությանը, եթե Մարիա Կոլեսնիկովայի, Մաքսիմ Զնակի, Վիկտոր Բաբարիկոյի և նրանց համախոհների դեմ երկարաժամկետ ազատազրկման դատավճիռները բողոքի ցույցեր, առանձնապես, չառաջացրին, իսկ մյուս ընդդիմադիրներից շատերն էլ ներման խնդրագրեր են գրում։

«Սակայն ճշմարտությունն այն է, որ ոչ ոք չգիտի՝ ինչ է կատարվում բելառուսական հասարակության մեջ։ Հանրային կարծիքի իրական հարցումներ անցկացնել այնտեղ հնարավոր չէ, վարչակազմը ոչնչացրել է նույնիսկ կիսաազատ մամուլը․․․ Սոցիալական դժգոհության աստիճանը որոշել հնարավոր չէ»,- նշում է լրագրողը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԵվրահանձնաժողովը մտադիր է Լեհաստանին տուգանել ամեն օր
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Օրվա խաղերը