‘DFB-Pokal. Մխիթարյանը ցույց տվեց, թե որքան կարևոր կարող է լինել «Բորուսիայի» համար’

1487

‘

Dfbpօkal-walkօffam.de-ն անցկացնում է ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի լավագույն խաղացողի քվեարկություն: Չորս թեկնածուների թվում է նաև Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Դորտմունդյան թիմի պատմության մեջ ամենաթանկ ձեռքբերում Մխիթարյանը կոչված էր փոխարինել Մարիո Գյոտցեին, սակայն դա  այնքան էլ հեշտ գործ չէր: «Բավարիայի» դեմ կիսաեզրափակիչի խաղում Մխիթարյանը, դուրս գալով փոխարինման, դարձավ իսկական հերոսը: Նա ստեղծեց մի շարք պահեր և հավասարակշռություն մտցրեց օղակների միջեւ: Մխիթարյանի հրաշալի հարվածից հետո «Բավարիային» փրկեց Նոյերը: Հայ ֆուտբոլիստը ցույց տվեց, թե ինչքան կարևոր կարող է լինել «Բորուսիայի» համար»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը խաղադաշտ դուրս եկավ 70-րդ րոպեին: Հինգ րոպե անց նա դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Աչքի ընկավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ հաշիվը դարձնելով 1:1: Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց, 11 մետրանոցների հարվածաշարում ավելի հաջող էին դորտմունդցիները: Եզրափակիչում «Բորուսիայի» մրցակիցը կլինի «Վոլֆսբուրգը»:

‘

Նախորդ հոդվածը‘Լևոն Արոնյանը եզրափակում է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը ‘
Հաջորդ հոդվածը‘Վատցկե. «Կլոպը ճիշտ արեց՝ փոխարինման դուրս բերելով Մխիթարյանին»’