‘Dfbpօkal-walkօffame.de. Մխիթարյանը՝ կիսաեզրափակիչի լավագույն խաղացող ‘

1032

‘

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումների լավագույն խաղացող: Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում «Բորուսիան» հաղթահարել է Մյունխենի «Բավարիայի» արգելքը:

Dfbpօkal-walkօffame.de-ում անցկացված քվեարկության արդյունքում, 26-ամյա հայ ֆուտբոլիստը ստացել է ձայների 50 տոկոսը:

Երկրորդ տեղում Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Միտչել Լանգերակն է (38 տոկոս), եռյակը եզրափակել է «Վոլֆսբուրգի» խաղացող Մաքսիմիլիան Առնոլդը (8 տոկոս): Չորրորդ տեղում է «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Դանիել Կալիջուրին է (4 տոկոս):

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ Մյունխենում կայացած հանդիպման 70-րդ րոպեին: Հինգ րոպե անց նա դարձավ գոլային փոխանցման հեղինակ, հաշիվը հավասարեցրեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ 1:1: Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց: 11 մետրանոցների հարվածաշարում ավելի հաջող էին դորտմունդցիները:

‘

Նախորդ հոդվածը‘Լևանդովսկին պատրաստ է «Բարսելոնայի» հետ խաղալ դիմակով ‘
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյու. «Սըր Ալեքսի ցուցանիշն անհասանելի է յուրաքանչյուրի համար»’