‘
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն օգնել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Այս մասին հայտնում է Diario Gol-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, խորվաթ ֆուտբոլիստը Մոուրինյոյին պատմել է «սերուցքայիններ»-ի հանդերձարանում առկա խնդիրների մասին: Այդ տեղեկությունները «կարմիր սատանաներ»-ը ցանկանում էին ստանալ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Բեյլի տրանսֆերը հնարավորինս ցածր գնով ձեռք բերելու նպատակով:
Հիշեցնենք, որ Մոդրիչն ու Մոուրինյոն 2012-2013 թվականների ընթացքում միասին աշխատել են «Ռեալ»-ում:
‘