‘Diario Gol. 4 ֆուտբոլիստ, որոնց ձեռք բերելու դեպքում Մեսսին գոհ կմնա «Բարսելոնա»-ի ղեկավարությունից’

2615

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին վերջերս երկարաձգեց ակումբի հետ գործող պայմանագիրը:

Այնուամենայնիվ, «Բարսելոնա»-ում կան բաներ, որոնք դուր չեն գալիս արգենտինացուն: Դրանցից մեկը «կապտանռնագույններ»-ի պասիվ տրանսֆերային քաղաքականությունն է:

Մեսսին ցանկանում է առջևի գծում ավելի բարձրակարգ կատարողներ տեսնել, ովքեր ինչ-որ չափով կկարողանան փոխարինել ամռանն ակումբը լքած Նեյմարին:

Diario Gol պարբերականը հայտնում է, որ Մեսուտ Օզիլի («Արսենալ»), Ֆիլիպե Կոուտինյոյի («Լիվերպուլ»), Նաբիլ Ֆեկիրի («Լիոն») և Թոմաս Լեմարի («Մոնակո») տրանսֆերները կգոհացնեն «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկրին: Վալվերդեն հույս ունի, որ այս տրանսֆերներն առաջիկայում թիմում կպահեն Մեսսիին:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը սեփական նախաձեռնությամբ լրացուցիչ մարզումներ է անցկացնում’
Հաջորդ հոդվածը‘Mundo Deportivo. Պերեսն ամռանն ընտրություն կկատարի 3 սուպեր հարձակվողի միջև’