‘
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կվերադառնա «Բարսելոնա»:
Diario Sport-ի փոխանցմամբ՝ կողմերի միջև բանակցությունները հաջող են ընթանում և կատալոնացիները ներկա պահին դիտարկում են տրանսֆերային գումարը փոխանցելու եղանակները:
Նշվում է, որ «Բարսելոնա»-ի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել բրազիլացու հետ վերադարձի վերաբերյալ:
Telefoot-ի տեղեկություններով փարիզյան գրանդն իր հերթին վստահեցրել է, որ Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ այլ ակուբի հետ չի բանակցի:
‘