‘DM. գիտնականները կազմել են ամենանշանավոր պատմական անձանց ցուցակը’

718

Նելսոն Մանդելան իրավամբ համարվում է արդիականության ամենաազդեցիկ անձանցից մեկը, որի մահը սգաց ողջ աշխարհը, սակայն պատմական նշանակալիության աղյուսակում, որը կազմել է Google-ի հեղինակներից մեկը, նա զբաղեցնում է ընդամենը 365-րդ տեղը, փոխանցում է The Daily Mail-ը:

Գիտնականներն ստեղծել են մի ծրագիր, որը վերլուծել է համացանցային հանրագիտարանների, թերթերի, ինտերնետ-գրքերի, այլ աղբյուրների տվյալները և կազմել պատմական ֆիգուրների նշանակալիության վարկանիշային աղյուսակ:

Ըստ տվյալների՝ աղյուսակը գլխավորում է Հիսուս Քրիստոսը: Նրան հաջորդում է Նապոլեոնը, երրորդ տեղում Մուհամեդ մարգարեն է: Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ուիլյամ Շեքսպիրը, հնգյակը եզրափակում է Աբրահամ Լինքոլնը:

Պարբերականը նշում է, որ Ադոլֆ Հիտլերը 30 կետով բարձր է Չերչիլից և զբաղեցնում է ցուցակի յոթներորդ հորիզոնականը: Եղիսաբեթ I-ը, Վիկտորյա թագուհին և Ժաննա դ’Արկը պատմական անձանց հարյուրյակում միակ կանայք են:

Հետազոտողների բանաձևի համաձայն՝ Մոցարտը պատմական առումով շատ ավելի նշանակալի անձ է, քան Բեթհովենը և Բախը (24-րդ հորիզոնական՝ 27-րդի և 48-րդի դիմաց):

Փոփ-աստղերի շրջանում վարկանիշային աղյուսակում առաջատարն է Էլվիս Փրեսլին՝ 69-րդ տեղում, 121-րդում Մադոննան է, 130-ում՝ Բոբ Դիլանը, և 162-րդում՝ Ջոն Լենոնը, փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Երևան Սիթի»-ում աշխատող ոստիկանը ծեծի է ենթարկել քաղաքացուն’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպական ուիքենդ. «Սիթին» չեմպիոնության գլխավոր հավակնորդ’