‘Doing Business զեկույց. Հայաստանը հինգ հորիզոնականով իջել է’

856

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Doing Business-2014 ամենամյա վարկանիշում Հայաստանը հինգ հորիզոնականով իջել է` զբաղեցնելով 37–րդ տեղը։ 
Հայաստանը գտնվում է Բելգիայի (36–րդ տեղ) և Ֆրանսիայի (38) միջև` առաջ անցնելով Կիպրոսից, Լեհաստանից, Իսպանիայից, Լյուքսեմբուրգից և Իտալիայից, հաղորդում է arka գործակալությունը:

Համաշխարհային բանկի վարկանիշում բիզնես զարգացնելու պայմաններով Հայաստանն առաջատար է ԱՊՀ երկրների շարքում։ Մասնավորապես, Համագործակցության երկրների շարքում Ղազախստանը զբաղեցնում է 50–րդ տեղը, Բելառուսը` 63, Ղրղըզստանը` 68, Ադրբեջանը` 70, Մոլդովան` 78, Ռուսաստանը` 92, Ուկրաինան` 112, Տաջիկստանը` 143, Ուզբեկստանը` 146։ 

Հետխորհրդային տարածքի երկրների շարքում լավագույն ցուցանիշները Վրաստանինն են (8–րդ տեղ), Լիտվայինը` (17–րդ տեղ), Էստոնիայինը (22), Լատվիայինը (24)։ 

Վարկանիշ կազմողները բիզնես վարելու պայմանները գնահատում են տասը չափանիշով։ Լավագույն ցուցանիշները Հայաստանը ցուցադրել է ձեռնարկությունների գրանցման (6–րդ տեղ) և սեփականության գրանցման (5–րդ տեղ) մասով, ինչպես նաև ներդրողների (22–րդ տեղ) պաշտպանության,  վարկավորման գծով։ 

«Անվճարունակության լուծման» ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 76–րդ տեղը, «շինարարության թույլտվության» ցուցանիշով` 79, «հարկման» ցուցանիշով` 103, «միացում էլեկտրամատակարարման համակարգին»` 109, «պայմանագրերի կատարման ապահովման» ցուցանիշով` 112, «միջազգային առևտրի» ցուցանիշով` 117 տեղը։ 

Doing Business-2013 նախորդ վարկանիշում Հայաստանը բարձրացել էր միանգամից 18 հորիզոնականով` զբաղեցնելով 32–րդ տեղը։

Նախորդ հոդվածը‘Bild. Տեր Շտեգենը կտեղափոխվի «Բարսելոնա»’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ-ի բյուջետային հատկացումները կավելանան 6 տոկոսով’