‘Dolce&Gabbana-ի նորածինների օծանելիքը արդեն կարելի է ձեռք բերել 45 դոլարով’

648

Dolce&Gabbana աշխարհահռչակ նորաձևության տունը նորածինների համար նախատեսված օծանելիք է թողարկել, որը կարելի է ձեռք բերել 45 դոլարով, հայտնում է Mignews-ը:

Օծանելիքի հեղինակները կարծում են, որ նոր բույրը թույլ կտա ընդգծել նորածինների բնական հոտը և բազմաթիվ երկրպագուներ կհավաքի: Ստեֆանո Գաբանան  ասել է, որ  սեխի, մեղրի և ցիտրուսային մրգերի խառնուրդով մշակված օծանելիքը կարող է ուրախացնել յուրաքանչյուր փոքրիկի:

Մինչդեռ մանկաբույժները խորհուրդ չեն տալիս նորածինների համար օծանելիք օգտագործել, քանի որ այն կարող է վտանգավոր քիմիական նյութեր պարունակել և շնչառական խնդիրներ առաջացնել փոքրիկների մոտ: Բժիշկները նշում են, որ նույն պատճառով ծնողներին էլ է խորհուրդ տրվում ժամանակավորապես հրաժարվել օծանելիքից:

Նախորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոն. Մեր բախտը բերեց’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը և ԱՄՆ-ը կշարունակեն համագործակցությունը թմրանյութերի դեմ պայքարում’