‘Don Balon. «Արսենալ»-ը մտադիր է տրանսֆերային փոխանակություն առաջարկել «Բավարիա»-ին’

999

«Արսենալ»-ը մտադիր է տրանսֆերային փոխանակություն առաջարկել «Բավարիա»-ին: Այս մասին տեղեկացնում է Don Balon-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «զինագործներ»-ը պատրաստ են մինչև մրցաշրջանի ավարտը Մեսուտ Օզիլի տրանսֆերային իրավունքները վարձավճարով տրամադրել Գերմանիայի գործող չեմպիոններին, միայն թե Խամես Ռոդրիգեսը վարձակալական հիմունքներով տեղափոխվի լոնդոնյան ակումբ: 

Հիշեցնենք, որ Խամեսը դժգոհ է ակումբում իր կարգավիճակից, իսկ Օզիլը կորցրել է մեկնարկային կազմում իր տեղը:

Նախորդ հոդվածը‘Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայում իրանական օբյեկտներին’
Հաջորդ հոդվածը‘UKIP-ի նախկին առաջնորդ Նայջել Ֆարաջը պատրաստ է կրկին մտնել խաղի մեջ’