‘
«Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին հաղորդում է Don Balon-ը:
25-ամյա խաղացողն «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին սպառնացել է, որ խաղային պրակտիկայի բացակայության պատճառով նա պատրաստ է արդեն առաջիկա ամռանը լքել թիմը:
Ընդ որում՝ իսպանացի ֆուտբոլիստն ընդգծել է, որ ապագայում միանգամայն կարող է տեղափոխվել «Բարսելոնա», որը նախկինում ակտիվորեն հետաքրքրվել է վերջինիս ծառայություններով:
‘