‘Don Balon. Կլոպը Ռեալը գլխավորելու հիմնական թեկնածուն է’

1457

‘

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Մադրիդի «Ռեալը» գլխավորելու հիմնական թեկնածուն է, հայտնում է «Don Balon»-ը:

Գերմանացի մասնագետը սկսել է բանակցությունները Ֆլորենտինո Պերեսի հետ: Կլոպն իր պայմաններն է առաջարկել Պերեսին և տվել այն ֆուտբոլիստների անունները, որոնց չի ցանկանում տեսնել «Ռեալում»:
Այդ խաղացողների մեջ են մտնում Բորխա Մայորալը և Իսկոն:
Նախկինում նշվում էր, որ մադրիդյան ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուներն են Արսեն Վենգերը, Մաուրիսիո Պոչետինոն և Մաուրիցիո Սարին:
Այսօր տեղեկություն տարածվեց նաև, որ «Ռեալի» ղեկը կարող է ստանձնել թիմի նախկին ավագ Ֆերնանդո Հիերոն: 

 

‘

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Եկեղեցին իր էությամբ պետք է լինի ՄԻՊ Աստծո «անունից»’
Հաջորդ հոդվածը‘Հարկավոր է գտնել «կանգառի» կետը. Առավոտ ‘