Գերմանիայի Շլեզվիգ-Գոլշթեյն դաշնային երկրամասի դատարանը 96-ամյա մի բնակչուհու կալանքի օրդեր է տվել, որը նացիոնալ-սոցիալիստների օրոք աշխատել է Շտութգոֆ համակենտրոնացման ճամբարում՝ որպես պարետի քարտուղար և սղագրող։
Հինգշաբթի օրը DPA գործակալությունը հաղորդել է, որ նրա գտնվելու վայրը հնարավոր չէ պարզել։
Նացիստական ենթադրյալ հանցագործ կինը կասկածվում է ավելի քան 10 հազար մարդու սպանությանը հանցակցության մեջ։ Հետաքննությունn ընթանում է 2016 թվականից։ Դատավարությունը պետք է սկսվեր հինգշաբթի, սակայն կասկածյալը դատարան չի ներկայացել։
Վեց տարվա ընթացքում (1939-ից 1945 թթ․) Շտութգոֆում կալանավորվել է 110 հազար մարդ, 65 հազարը զոհվել են։
Փոխանցում է tass.ru-ն։