Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

87

ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Աննալենա Բերբոքը չհայտարարած այցով ժամանել է Կիև։

Այդ մասին հաղորդել է DPA գործակալությունը։

Սա գերմանացի նախարարի չորրորդ այցն է Ուկրաինա վերջին մեկուկես տարում։

Բերբոքը Կիև է հասել Լեհաստանից, գիշերային գնացքով։ Նրան կայարանում դիմավորել է դեսպան Մարտին Յեգերը։

Ժամանելուց հետո Բերբոքը հայտարարել է, որ Գերմանիան մտադիր է շարունակել աջակցել Ուկրաինային «հումանիտար, տնտեսական և ռազմական բնագավառներում»։ Նա Կիևին նաև հիշեցրել է կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված բարեփոխումների կարևորության մասին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉիլի․ Անկարգություններ պետական հեղաշրջման տարելիցին
Հաջորդ հոդվածըՆԱՏՕ-ն 2024 թ․ կանցկացնի սառը պատերազմի ժամանակներից ի վեր ամենախոշոր զորավարժությունները