ԳԴՀ-ում նախկին նացիստուհին չի ներկայացել դատարան

1170

Գերմանիայի Շլեզվիգ-Գոլշթեյն դաշնային երկրամասի դատարանը 96-ամյա մի բնակչուհու կալանքի օրդեր է տվել, որը նացիոնալ-սոցիալիստների օրոք աշխատել է  Շտութգոֆ համակենտրոնացման ճամբարում՝ որպես պարետի քարտուղար և սղագրող։

Հինգշաբթի օրը DPA գործակալությունը հաղորդել է, որ նրա գտնվելու վայրը հնարավոր չէ պարզել։

Նացիստական ենթադրյալ հանցագործ կինը կասկածվում է ավելի քան 10 հազար մարդու սպանությանը հանցակցության մեջ։ Հետաքննությունn ընթանում է 2016 թվականից։ Դատավարությունը պետք է սկսվեր հինգշաբթի, սակայն կասկածյալը դատարան չի ներկայացել։

Վեց տարվա ընթացքում (1939-ից 1945 թթ․) Շտութգոֆում կալանավորվել է 110 հազար մարդ, 65 հազարը զոհվել են։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 934 նոր դեպք, 20 մահ
Հաջորդ հոդվածըՄինչև ո՞ւր եք թռնելու․ ՉԻ