ԵՄ երկրները ծրագրում են 15 %-ով կրճատել գազօգտագործումը

214

Եվրամիության երկրների ներկայացուցիչները համաձայնեցրել են 15 %-ով գազի օգտագործումը կրճատելու արտակարգ ծրագիրը, երեքշաբթի հաղորդել է DPA գործակալությունը՝ հղում անելով դիվանագետների։

Գործակալության տեղեկություններով՝ նոր ծրագիրը հաստատվել է երեքշաբթի Բրյուսելում էներգետիկայի նախարարների հանդիպման ընթացքում։

Դիվանագետները հաստատել են, որ Եվրահանձնաժողովի առաջարկած ծրագրի համաձայն՝  երկրները կամավոր կերպով կրճատում են գազօգտագործումը 15 %-ով՝ 2022 թ․ օգոստոսի 1-ից մինչև 2023 թ․ մարտի 31-ը։

Մի քանի երկիր, այդ թվում՝ Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը, չեն պաշտպանել Եվրահանձնաժողովի նախաձեռնությունը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՅուրգեն Կլոպ․ Անհավանական ու անկանխատեսելի պայքար է սպասվում
Հաջորդ հոդվածըՀունգարիան անիրագործելի է համարում գազօգտագործումը կրճատելու ծրագիրը