‘Dr. Dre. Կյանքի օրենքները’

1541

Ռեփ երաժշտության լեգենդներից մեկն այդքան էլ հաճախ հարցազրույցներ չի տալիս: Dr. Dre-ի երկու ալբոմները՝ The Chronic-ն ու 2001-ը, համարվում են դասական, իսկ երրորդի՝ Detox-ի ծննդին  ռեփի սիրահարները սպասում են արդեն 14 տարի:

Hip-Hop-ի պատմության լավագույն բիթմեյքերներից մեկը Esquire ամսագրի, RZA-ի, Large Professor-ի և DJ Premier-ին պատմում է, թե որոնք են  իր կյանքի օրենքները:

«Երբ ես ծնվեցի, մայրս ընդամենը 15 տարեկան էր: Նրա շրջապատից գրեթե բոլորը պնդում էին, որ նա, ինձ ծննդաբերելով, կործանում է և՛ իր, և՛ իմ կյանքը, և  փորձում էին համոզել, որ նա  աբորտ անի: Բայց մայրս այդպես էլ չհամաձայնեց: Հենց այդ պատճառով էլ փոքր տարիքից գլխումս կա ամեն կերպ հաջողոթյան հասնելու «բարդույթ»:

Հայրս էլ 6 եղբայր ուներ, ովքեր փողոցային կյանքի արտապատկերն էին: Նրանք ներգրավված էին բանդիտիզմի մեջ և զբաղվում էին թմրանյութերի վաճառքով: Հորս ընտանիքը լավ օրինակ էր՝ հասկանալու, թե ինչին կարող է հասցնել այդ ուղին: Ես ընդամենը 11 տարեկան էի, երբ տեսա, թե ինչպես են մարդիկ թմրանյութեր օգտագործում: Այն ժամանակ մոդայիկ էին PCP-ները, որոնց ազդեցության տակ մարդիկ  սկսում էին հանել իրենց հագուստը և վազել  փողոց: Այդ ամենին ես հետևում էի բավականին փոքր տարիքից և շատ շուտ հասկացա, որ այդպիսի ապրելակերպում «երջանիկ ավարտ» չկա:

Դպրոց հաճախեցի մորս շնորհիվ: Իսկ հայրս ծանոթացրեց փողոցային կյանքի բարդություններին: Եվ իրականում բարդ է ասել, թե որտեղից ես ավելի շատ բան սովորեցի:

Որքան ինձ հիշում եմ՝ ես միշտ երգեր էի լսում: Հենց դրա համար եմ ես լույս աշխարհ եկել: Չեմ վիճում, երաժշտության մեջ շատ բան կարելի է և սովորել, բայց լավ երաժիշտ լինելու համար այն պետք է քո մեջ լինի:

«Իմ ձայնագրման պրոցեսը մի անգամ տևեց մոտ 79 ժամ: Երբ կարողանում ես որսալ և կառավարել ոգեշնչման ալիքը, այն թմրանյութի ազդեցություն է ունենում: Նույնիսկ չես մտածում քնելու անհրաժեշտության մասին՝ վախենալով, որ հնարավոր է՝ բաց թողնես որևէ տպավորիչ գաղափար»:

«Ես ոչ մի ավարտված երգ տանը չեմ լսում: Դա օրենք է, ես արգելում եմ տանը  դա անել կնոջս և երեխաներիս: Ձայնագրությունների վրա աշխատանքի ավարտից հետո նրանք ինձ համար դառնում են ոչ ավելի, քան պարզապես բիզնես՝ թվեր»:

«Զվարճալի է լսել պատմություններ այն մասին, թե ես ինչից եմ ոգևորվում և առաջնորդվում երգերի վրա աշխատելիս: Իրականում նրանք պատկերացում չունեն՝ ինչի մասին են խոսում»:

«Երբ մարդիկ ցանկանում են գումարներ ներդնել իմ ստեղծագործությունների վրա, ես տարօրինակ զգացողություններ եմ ունենում: Եվ երբ ես նրանց ասում եմ, որ ինձ գումար պետք չէ, նրանք չեն հավատում իրենց լսածին»:

«Երեխաները շատ բան են կլանում իմ խոսքերից: Հնարավոր է՝ նրանք միանգամից չեն ընդունում խորհուրդներս, բայց վերջում հաճելի է լսել «Դու ճիշտ էիր» նախադասությունը: Նրանք շատ յուրօրինակ մոտիվացման առարկա են: Նրանք հետևում և կրկնօրինակում են քեզ: Նրանք քո շարունակությունն են, և հենց նրանց համար դու պետք է հաղթես»:

«Փոխըմբռնում, հարգանք, լավ հարաբերություններ և շատ ծիծաղ: Ահա որոնք են երջանիկ ամուսնական կյանքի գրավականը»:

«Ես ուրախ եմ, որ երկրի նախագահը մեկն է, ով սիրում է բասկետբոլ»:

«Eminem-ի հետ իմ համագործակցության հարցում ռասայական խնդիրը վերջին տեղում է: Մեր գաղտնիքը երաժշտության մեջ է և նրա, թե ինչպես ենք իրար փոխըմբռնում ձայնգրման ստուդիայում: Մենք պարզապես կատարյալ թիմ ենք»:

«Ես խելագառվում եմ նոր տեխնոլոգիաների համար: Նրանց անդադար զարգացումը և ընձեռած հնարավորությունը ևս մեկ պատճառ են՝ ստուդիա վերադառնալու համար»:

«Հավատում եմ ռեինկարնացիային և նրան, որ նախկինում բազմաթիվ կյանքեր եմ ունեցել»:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը հայերենով հրապարակում է Միշել Պլատինին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. …Իսկ Հայաստանը կամաց-կամաց դառնում է «ուղեղային մորմոք»’