‘
Բրիտանական հեղինակավոր թերթերի առաջին սյունակներում նյութեր են այս տարվա մարտին և հուլիսին Սոլսբերի քաղաքում «Նովիչոկ» նյարդակաթվածահարող նյութով թունավորման մեջ կասկածվող՝ Ռուսաստանի երկու քաղաքացիների արտահանձնման վերաբերյալ բրիտանական կառավարության կողմից պատրաստվող հայտի մասին:
Daily Telegraph-ը գրում է, որ կառավարությունը նաև պատրաստ է Ռուսաստանի նկատմամբ «միջազգային ճնշում» կազմակերպել, որպեսզի նրան ստիպի գործել «համապատասխան կերպ»:
Ինչպես DT-ին և այլ լրատվամիջոցների հաղորդել են անանուն աղբյուրները, նման հայտի նպատակն է հասնել նրան, որ ենթադրյալ մեղավորները կանգնեն բրիտանական դատարանի առջև: Ընդ որում՝ հայտը կուղարկվի մի քանի շաբաթ, նույնիսկ՝ ամիսներ անց:
DT-ն նաև նշում է, թե բրիտանական հատուկ ծառայությունները համոզված են, որ թույնն անօրինական կերպով Բրիտանիա են բերել Ռուսաստանի քաղաքացիները:
Մոսկվան, ըստ էության, մերժում է սեփական քաղաքացիներին հանձնելու ցանկացած փորձ, նշում են Times-ը, DT-ն, Guardian-ը, Daily Mail-ը: Երկուշաբթի ռուսաստանյան իշխանությունները հաստատել են, որ ոչ մի պաշտոնական դիմում այդ հարցով առայժմ չեն ստացել:
Փոխանցում է BBC-ն:
‘