‘DW. Ռուսաստանցիների 38%-ը կողմ է ԵՄ անդամակցությանը’

645

Ռուսաստանցիների մեկ երրորդից ավելին`  38 տոկոսը, նախկինի պես` կողմ է իր երկրի անդամակցությանը Եվրամիությանը: Անցյալ տարի ԵՄ անդամակցությանը կողմ էր ռուսաստանցիների 41 տոկոսը: Նման արդյունք է ցույց տվել Deutsche-Welle-Trend-ի` այս ամիս անցկացրած սոցիոլոգիական հարցումը: Հեռախոսային ուսումնասիրության ընթացքում հարցման են ենթարկվել 18-ից 65 տարեկան հազար մարդ, որոնք ապրում են 50 հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաքներում:  

Հիմնականում՝ ռուսաստանցիները ԵՄ անդամակցությունը դիտում են որպես երկարաժամկետ հեռանկար: Գերմանական լրատվամիջոցի պատվիրած հարցումը ցույց է տվել, որ Ռուսաստանում եվրոպամետ տրամադրությունները գնալով նվազում են. եթե մեկ տարի առաջ հարցվածների 32 տոկոսը կողմ էր, որպեսզի ՌԴ-ը մոտակա հինգ տարիների ընթացքում միացյալ Եվրոպայի անդամ դառնա, ապա այս տարվա հարցման արդյունքում նման կերպ մտածողները նվազել են մինչեւ 22%:

Եվրամիություն մտնելու հիմնական օգուտները, ըստ հարցման արդյունքների, տնտեսական են: Միայն հարցվածների 10%-ն է համոզված, որ ԵՄ հիմնական առաքելությունը ընդհանուր արժեքները, մարդու իրավունքներն ու ժողովրդավարության զարգացումն են:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը դադարեցրել է վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները’