‘ Eastern Partnership Journalism Prize-ի 3 գլխավոր մրցանակներից մեկը` Մարիաննա Գրիգորյանին ‘

1662

325 հոդված, 142 լրագրող Արեւելյան Եվրոպայի երկրներից: Բայց Eastern Partnership Journalism Prize-ի երեք գլխավորներ մրցանակներից մեկը Վարշավայից առաջին անգամ կգա Երեւան: Երեք գլխավոր մրցանակներից մեկը շահել է լրագրող Մարիաննա Գրիգորյանը, ով նաեւ Medialab.am կայքի հիմնադիրն է: 3 լավագույն աշխատանքները ընտրվել են եզրափակիչ դուրս եկած 12 լրագրողական աշխատանքներից: Մրցանակների շնորհման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երեկ` դեկտեմբերի 1-ին, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս հեղինակավոր մրցանակը Հայաստան կգա Մարիաննա Գրիգորյանի` ««Չուսումնասիրված», սակայն խիստ մտահոգիչ. Հայաստանում տնային աբորտների աճի վտանգավոր միտում է նկատվում» նյութի համար:

iLur.am-ը շնորհավորում է Մարիաննային այս հեղինակավոր մրցանակի համար, որն ի դեպ, նրա առաջին միջազգային մրցանակը չէ. սա Գրիգորյանի արդեն 18-րդ մրցանակն է միջազգային այնպիսի խոշոր մրցանակների կողքին, ինչպիսին միջազգային «Լրագրողներ Առանց Սահամանների»- Reporters Without Borders, and «Free Press of Eastern Europe 2009» եւ Fritt Ord and ZEIT-ի «Press Freedom Award–Signal for Europe 2009»-ը: 

Նախորդ հոդվածը‘Հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամը թույլատրել է ընտրել առանց կնիք դնելու’
Հաջորդ հոդվածը‘Մանկական Եվրատեսիլում Հայաստանը զբաղեցրեց 3-րդ տեղը’