‘Economist. Ռուսաստանը ամենաշատ հիշատակվող երկիրն է Թրամփի Twitter-ում’

892

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթներում Ռուսաստանն ավելի հաճախ է հիշատակվում, քան որևէ մեկ այլ պետություն:

Ինչպես նշում է The Economist ամսագիրը, Ռուսաստանի Դաշնությունը, 2016 թ. Թրամփի ընտրությունից ի վեր, նրա հաղորդագրություններում հիշատակվում է 297 անգամ:

Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարը 1384 հաղորդագրություն է գրել 81 արտասհմանյան երկրների մասին:

Ամենահաճախ հիշատակվող երկրորդ երկիրը ԿԺԴՀ-ն է, որին նախագահը Twitter-ում անդրադարձել է 163 անգամ: Ամենահաճախ հիշատակվող երկրների եռյակը եզրափակում է Չինաստանը:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մադուրոն ՄԱԿ-ին կոչ է անում ԱՄՆ-ից պահանջել փոխել հրամանագիրը’
Հաջորդ հոդվածը‘ԱՀ ՊԲ-ն հորդորում է չհավատալլ ադրբեջանական կողմի պնդումներին’