‘
«Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային ցանկանում է տեսնել կատալոնական ակումբի կազմում: Այս մասին տեղեկացնում է El Chiringuito-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, արգենտինացի ֆուտբոլիստն արդեն կապ է հաստատել 25-ամյա խաղացողի հետ և փորձել համոզել, որպեսզի վերջինս տեղափոխվի իսպանական գրանդ:
Նշենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստին իր թիմի կազմում ցանկանում է տեսնել նաև Թուրինի «Յուվենթուս»-ի նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն:
‘