‘El Confidencial. «Ռեալ»-ը մտադիր է միանգամից մի քանի հարձակվողի տրանսֆեր ձեռք բերել’

1223

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է ուժեղացնել թիմի հարձակման գիծը և այդ նպատակով ցանկանում է միանգամից մի քանի հարձակվողի տրանսֆեր ձեռք բերել: Այս մասին տեղեկացնում է El Confidencial-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «արքայական ակումբ»-ի ղեկավարությունը սկաուտներին հանձնարարել է մինչև հունվար այնպիսի հարձակվողների ցուցակ ներկայացնել, ովքեր միանշանակ կարող են ուժեղացնել «սերուցքայիններ»-ի կազմը:

Նշենք, որ հավանական թեկնածուների անուններ առայժմ չեն շրջանառվում, սակայն ավելի վաղ մադրիդցիները հետաքրքրված էին Նեյմարի և Հարի Քեյնի ծառայություններով:

Նախորդ հոդվածը‘Մայք Թայսոն. «Երբեք չէի մտածի, որ իմ կռիվներից ավելի ուժեղ բան կտեսնեմ» ‘
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-9-ը կբարձրանա’