‘El Diario. Իբրահիմովիչը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»’

1155

Անվանի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է կարիերան շարունակել իսպանական Լա Լիգայում:

Ինչպես հաղորդում է El Diario-ն, շվեդ ֆուտբոլիստը մտադիր է հանդես գալ Մադրիդի «Ռեալ»-ում, սակայն իսպանական գրանդի ղեկավարությունը դեմ կլինի այդ տրանսֆերին: Պատճառը 35-ամյա խաղացողի բարդ բնավորությունն է:

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը Պրիմերայում հանդես գալու փորձ ունի: 2009/2010 մրցաշրջանը նա անցկացրել է «Բարսելոնա»-ի կազմում:

2016/17 մրցաշրջանը ֆուտբոլիստը անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում: Մրցաշրջանի վերջում ստացած ծանր վնասվածքի պատճառով անգլիական ակումբը հրաժարվեց նրան նոր պայմանագիր առաջարկել: Մանկունիանցիների կազմում Իբրահիմովիչը դարձավ 28 գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Հայտնի է Ռուսաստան — Պորտուգալիա խաղի լավագույն ֆուտբոլիստի անունը’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’